ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ
Մեկ միասնական տերության մեջ Հայկական լեռնաշխարհի համախմբման բուռն ընթացքը պայմանավորված էր նրա հիմնական բնակչության հայկական էթնիկ ընդհանրությամբ և ընդհանուր թշնամուն՝ Ասորեստանին համատեղ ուժերով դիմակայելու անհրաժեշտությամբ: Ստեղծվում է Վանի թագավորությունը, որն ասուրերեն արձանագրություններում կոչվում է Նաիրի և Ուրարտու, տեղական սեպագիր աղբյուրներում՝ Բիայնիլի (կապված Վանի անվան հետ), իսկ Աստվածաշնչում՝ Արարատ:
Բարեփոխումները
Վանի հայկական թագավորության հզորության և տարածաշրջանային գերտերություն դառնալու գործում կարևոր դեր են խաղում Իշպուինի թագավորի (Ք.ա. մոտ 825-810թթ.) օրոք սկսված և Մենուաի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ, իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ կանգնեցրած արձանագրություններից: Մասնավորապես. եթե գրային բարեփոխումը՝ տեղական սեպագրի ստեղծումը տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը՝ ողջ տերության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով, կատարվել է նրա գահակալության երկրորդ շրջանում, դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը <<Մհերի դուռ>> կոչվող ժայռի վրա, կատարվել է երկուսի անունով: Ամենայն հավանականությամբ, նույնպիսի հեղինակցություն է գործել ռազմական ոլորտում անցկացված բարեփոխումների ընթացքում, որոնցում կարևորվում է նախկին դաշնային աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ կանոնավոր, ըստ զորատեսակների բաժանված զինված ուժերով: Դրա վկայությունն են արձանագրություններում գործածվող տերմինները. դաշնային բանակն արտահայտող <<երկրների (զինված) մարդիկ>>, <<աշխարհազոր>> գաղափարագրերը փոխարինվում են արհեստավարժ զինվորականությունն արտահայտող տերմինով: Իրականացվում են նաև բանակի վերազինում և այլ միջոցառումներ;
Տեղեկանք. Վանի տիրակալները մարզական մրցույթները (հնարավոր է՝ նաև զորավարժանքները) վերածել էին համաժողովրդական տոնախմբությունների: Նրանք ոչ միայն կազմակերպել են նման միջոցառումներ, այլև կարգադրել են քարագիր արձանագրություններով <<անմահացնել>> դրանցում գրանցված բացառիկ նվաճումները: Նման գրանցում է Մենուա արքայի ձիու ցատկի մասին բնագիրը, որն իրավամբ համարվում է համաշխարհային ռեկորդի գրանցում:
<<Խալդյան զորությամբ Մենուա Իշպուինորդին ասում է. - Հենց այստեղից նժույգը՝ Արծիբի անուն(ով), Մենուաի տակ ցատկեց քսաներկու կանգուն (...)>>:

ՀԺՊՔ, էջ 52
Մենուայի նժույգի անունը ՝ Արծիբի, հայերեն <<արծիվ>> բառն է (սեպագիրը չուներ <<Վ>> հնչյունը, ինչի հետևանքով այն փոխանցվում էր <<Բ>>-ով): <<Կանգուն>> երկարության չափը հավասար է 51.8 սմ, այսինքն՝ Մենուայի նժույգը ցատկել է 11 մ 39 սմ: Ձիասպորտում նժույգի ցատկի համաշխարհային ռեկորդը՝ սահմանված մինչև 1914 թ., 11 մ 28 սմ է եղել: Մենուայի Արծիբի ձիու ռեկորդը գերազանցվել է միայն 1975 թ.: 2800 տարի անգերազանցելի մնալով՝ Մենուայի ցուցանիշը համաշխարհային պատմության մեջ ամենաերկար պահպանված ռեկորդն է:
Ուշագրավ է, որ արձանագրությունը հայտնաբերվել է Վանի քարաժայռտերի և Վարագա լեռների միջև գտնվող հարթավայրում, որը դարեր շարունակ ձիարշավարան է եղել հայկական բանակի համար:
Սա իր տեսակի մեջ եզակի տեղեկություն չէ: Նման ուշագրավ արձանագրություն էլ պահպանվել է Ք.ա. 8-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբին իշխած Արգիշթի Բ-ից , որը պատմում է մարզական նետաձգության ժամանակ ունեցած 492 մ (<<950 կանգուն>>) արդյունքի մասին:
<<Արգիշթի Ռուսայորդին նետը վերագցեց հենց այս տեղից՝ Գիլուրա (գյուղի) անտառի առջև(ից), մինչև Իշպիլի Բատուորդու այգին՝ ինն հարյուր հիսուն կանգուն>>:

ՀԺՊՔ, էջ 87
Արշավանքների նախապատրաստումը
Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք.ա. մոտ 810-786թթ.) Վանի թագավորությունը հասնում է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է շուրջ 70 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս:
Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմական շինարարությանը. երկրի ռազմավարական ուղղություններում ամրոցաշինական մեծ ցանց է ստեղծվում: Հյուսիս-արևելյան Մեծ Արարատ (Մասիս) լեռան ստորոտում, Արաքսի աջ կողմում նա իր անվամբ կառուցում է Մենուախինիլի քաղաքը՝ դարձնելով այն պետության հյուսիսային գլխավոր հենարանը: Հիմնվում են մի քանի ամրոցներ նաև հյուսիսում: Արածանիի ափին հիմնադրվում է Ներքին Խնձորի (Քայալը-դերե) հզոր ամրոցը: Դրանով հսկողության տակ են վերցվում կարևոր ճանապարհներ, այդ թվում նաև Արաքսի ափով ձգվող առևտրական մայրուղու զգալի մի հատված: Տասնյակ ամրոցներ են կառուցվում նաև պետության կենտրոնական շրջաններում: Այս շարքում Մենուայի շինարարական գործունեության գլուխգործոցներից է Վերին Անձավի նշանավոր բերդաքաղաքը, որը հսկում էր Տուշպա մայրաքաղաքի մատույցները հյուսիս-արևելքից: Ուրիմիո լճի ափերին հիմնվում են Կալաթգահի խոշոր ամրոցը և բազմաթիվ այլ ամրոցներ՝ ձևավորելով ռազմական հենակետի մի հզոր շղթա:
Արշավանքները
Մենուայի առաջին արշավանքները միտված էին ամրապնդելու Վանի կենտրոնական իշխանությունը հայկական լեռնաշխարհի երկրամասերում: Նրա առաջին քայլերից մեկն է լինում Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատվածում՝ Էրիկուախիրում ամրապնդվելը, որը մտնում էր Էթունյան համադաշմնության մեջ:
Վերջինս միավորում էր Արարատյան դաշտը, Սևանա լճի ավազանը և դեպի արևմուտք, մինչև Տայք ընկած շրջանները: Համապետական խնդիրներից էլնելով՝ Մենուան Էրիկուախիից հետո հարկատու է դարձնում Էթիունին (հիմնվում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին) և պետության հյուսիս-արևմուտքում՝ Դիաուխի-Դայաենին (Տայք) Շաշիլու կենտրոնական քաղաքով: Դիաուխիի արքան ներկայանում է Մենուային՝ մատուցելով հարուստ ընծաներ և պարտավորվելով վճարել հարկեր ու մասնակցել նրա արշավանքներին հեծյալ և հետևակ զորքով: Սրանով հայկական պարից մինչև Ներքին Տավրոսի արևելյան հատվածը՝ Այծպտկունքի լեռնաշղթայով հանդերձ, վերցվում է հսկողության տակ: Ապահովվում է պետության ներքին հարթավայրային շրջանների անվտանգությունը: Առավել դյուրամատչելի հատվածներում, հատկապես Բասենի դաշտում, կառուցվում են ամրոցներ:
Հյուսիսում թիկունքն ամրապնդելուց հետո Մենուան աշխուժացնում է արտաքին քաղաքականությունը հարավային ուղղություններով: Հարավ-արևմտյան ուղղությամբ Մենուայի ձեռնարկած ռազմական արշավանքներն արգասաբեր էին: Նրա բանակը, հատելով Հայկական Տավրոսը, հաղթարշավով հասնում է մինչև Կումենու և Ասորեստան: Մեկ այլ արշավանք էլ իրականացվում է դեպի Ալզիի (հետագա Մեծ Հայքի Ազձնիք նահանգի տարածքում) ուղղությամբ և այդ հայկական երկրամասով հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնական հատվածի լեռնանցքները: Մենուան այդպիսով ընդլայնում է կենտրոնացված պետության սահմաններն ընդուպ մինչև Արածանիի հետ Մեղրագետի միախառման շրջան՝ ընգրկելով ողջ Մշո դաշտը, որտեղից հայտնի են նրա մի քանի արձանագրություններ:
Արևմտյան ուղղությամբ Ծուփանին (համապատասխանում է Մեծ Հայքի Ծոփքին) և այլ տարածքներ Մենուան միավորում է (իր կողմից նշանակաված կառավարչի ընդհանուր վերահսկողության ներքո) Արարատյան կենտրոնական պետությանը և իր բանակը դուրս բերում Արևմտյան Եփրատի բնագիծ՝ սպառնալով անդրեփրատյան տիրապետություններին, որոնք ավանդույթի ուժով կոչվում էին <<խեթական>>: Դրանցից Մելիտեայի (Մալաթիա) արքան խուսափում է առճակատումից՝ պարտավորվելով Մենուային վճարել է հարկեր: Նվաճված միավորներից Շեբեթերիան կցվում է բիայնական պետությանը՝ կենտրոնական իշխանության նշանակած կառավարչի ընդհանուր վերահսկողության ներքո:
Դեռևս Մենուայի կառավարման առաջին տարիներին՝ Ք.ա. 810-809թթ. Վանի թագավորության բանակն արշավանք էր ձեռնարկել Մանա երկրի դեմ: Հիմնական գործողություններն այդ ուղղությամբ ծավալվում են հետագայում՝ պետության դիրքրերն արևմուտքում ամրապնդելուց հետո:
Մերձուրմյան ավազանում Մենուայի առաջին ձեռքբերումը, մի կողմից՝ Ուրմիայի հարավափնյա շրջանների նվաճումն էր Մանայի թագավորությունից Ք.ա. 803-2թթ. հետո: Բիայնական բանակը շարունակում է արշավանքը՝ նվաճելով նաև Մեյշթա (Մեսսի) քաղաքը:
Այսպիսով, Ք.ա. 800թ. սահմաններում մերձուրմյան ավազանում ձեռք են բերվում ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունեցող տարածքներ:
Մանայի թագավորությունն ընդունում է Մենուայի գերիշխանությունը:
Վանի բանակը շարունակում է հաղթարշավը Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում՝ հասնելով մինչև Դիալա գետի ավազան (Շաթիրա և Բուշտու):
Այս նոր արշավանքներով Մենուան վերահսկողության տակ է վերցնում զագրոսյան առևտրական ուղիների զգալի մասը՝ նպատակ ունենալով կտրել Ասորեստանին Իրանական բարձրավանդակի կամ նրա միջնորդությամբ ստացող հումքի աղբյուրներից:
Ասորեստանի փորձերը՝ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք.ա. 791 թ., ավարտվում են անհաջողությամբ:
Մենուան իր նոր արշավանքով վերջնականապես հաստատում է Վանի թագավորության իշխանությունը Ալզի-Աղձնիքում՝ Կուտումե (Կոտոմ՝ Վանա լճի հարավ-արևմտյան ափամերձ շրջանում) քաղաքով և Շաշնու-Սասունում:
Եզրակացություն
Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ, իսկ հյուսիսային շրջանների իշխանությունները թեպետ չեն մտնում Վանի տերության մեջ, բայց ընդունում են նրա գերիշխանությունը: Միաժամանակ, իր իշխանության երկրորդ շրջանում Վանի արքան ոչ միայն իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիո լճի ավազանից շատ հարավ և Եփրատից արևմուտք, այլ վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող ռազմավարական ուղիների վրա: Մենուան առաջին մարտավարական հաղթանակն է տանում տարածաշրջանի գերտերության՝ Ասորեստանի նկատմամբ և Բիայնիլի-Արարատ-Ուրարտու հայկական պետությունը վերածում է տարածաշրջանային գերտերության:

Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/07/810-786.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել